Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավանդական Երևան Հյուրանոց

Հյուրանոցի մասին

Երևանի կենտրոնում գտնվող Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն առաջարկում է բացառիկ հարմարավետություն, բարձրորակ ծառայություններ և ջերմ հյուրընկալություն: Հյուրանոցն ունի ավանդական հայկական ռեստորան և սրճարան, բացօթյա լողավազան և խորհրդատվության դահլիճներ։

Հյուրասենյակներ

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն առաջարկում է նրբաոճ ձևավորմամբ 83 սենյակ, որտեղ կան բարձրորակ անհրաժեշտ պարագաներ, գանձապահարան, անվճար Wi-Fi ծածկույթ, ֆեն: Հյուրանոցի ինտերիերը հարդարված է ձեռակերտ զարդանախշերով և շքեղ կահույքով։

Թուֆենկյանի Խարբերդ Ռեստորան

Խարբերդ ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի մթնոլորտ է ստեղծում հիշարժան և համեղ ընթրիք կազմակերպելու համար, ինչպես գործնական հանդիպիմումների, այնպես էլ ընտանեկան հավաքների։

View hotel

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց

Հյուրանոց Սևանի ափին

Սևանա լճի ափի հանգստավետ գյուղերից մեկում ծվարած՝ Ավան Մարագ Ծափաթաղ հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ հյուրասենյակներ, ինչպես նաև բացօթյա լողավազան, հոթ թաբ, սաունա, բիլիարդ և սեղանի թենիս:

Հյուրասենյակներ

Մեր հարմարավետ ննջասենյակները կատարյալ են առանձնանալու և կատարյալ հանգիստ վայելելու համար: Սենյակները կահավորված են գրասեղաններով պատրաստված երկաթից և բազալտից: Երկաթակուռ մահճակալները ծածկված են Sealy Crown Jewel դոշակներով և բրդյա վերմակներով: 

Զանազան ռեստորան

Հյուրանոցում գործող ռեստորանը մասնագիտացած է լճի էնդեմիկ ձկներից պատրաստված ճաշատեսակների մեջ: Ռեստորանից անմոռանալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և շրջակա բնաշխարհը: Տեղանքը հիանալի է արևամուտով և աստազարդ երկնքով զմայլվելու համար:

View hotel

Ավան Ձորագետ Հյուրանոց

Ավան Ձորագետ Հյուրանոց

Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Դեբետ գետի ափին՝ շրջապատված Կովկասյան լեռների անտառածածկ լանջերով և բարձրաբերձ ժայռերով: Այստեղ կարող եք հիանալ դեպի գետը բացվող հիասքանչ տեսարանով, վայելել շրջակայքի անդորրը և զգալ հայաստանյան հյուրընկալությունը:

Հյուրասենյակներ

Հյուրանոցն առաջարկում է 54 ընդարձակ և հարմարավետ սենյակ, այդ թվում ստանդարտ սենյակներ, լյուքսեր և նախագահական համար: Մեր հյուրասենյակների բազալտից և փայտից կառուցված հատակը զարդարված է Թուֆենկյանի աշխարհահռչակ ձեռագործ գորգերով:

Ավան Ձորագետ Ռեստորան

Մեր ռեստորանը հայտնի է իր հաճելի միջավայրով, նրբաոճ ավանդական ձևավորմամբ և բարձակարգ խոհանոցով: Ավան Ձորագետ Ռեստորանի այցելուները հնարավորություն ունեն վայելելու իրենց ընթրիքը ինչպես ռեստորանի շքեղ սրահում, այնպես էլ բացօթյա սրահում։

View hotel

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր

Հին Դիլիջան Համալիր

Ճանապարհորդեք ժամանակի միջով դեպի 19-րդ դարի Դիլիջան՝ վայելելով հանգիստը Թուֆենկյանի Հին Դիլիջան Համալիրում: Մեր հարմարավետհյուրասնյակները կահավորված են ձեռագործ ջահերով ու զարդանախշերով հարուստ ձեռագործ գորգերով, որոնք վերածնում են հին Դիլիջանին բնորոշ տնական ոգին:

Հյուրասենյակներ

Մեր հյուրատունն առաջարկում է երկու հյուրասենյակ և 12 սենյակ: Հյուրասաենյակների կահույքն ու պատշգամբի բազրիքները զարդարված են գեղեցիկ ու յուրօրինակ փայտանախշերով: Հնաոճ զգեստապահարանները, ձեռագործ անկողնու ծածկոցները և Թուֆենկյանի գորգերը սենյակին հաղորդում են ջերմություն և հարմարատեվության զգացողություն:

Հայկանուշ Ռեստորան

Վայելե՛ք Հայկանուշ ռեստորանում մատուցվող ավանդական հայկական ճաշատեսակնրը և համտեսե՛ք ռեստորանի փռում թխված անկրկնելի թխվածքներն ու համեղ հացերի տեսականին: Ռեստորանում ստեղծված է հյուրընկալ մթնոլորտ, իսկ ճաշասրահից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Դիլիջանի հուռթի բնաշխարհը:

View hotel

Super location and facilities. Good clean indoor swimming pool. The staff were very friendly and helpful. Our room was a good size with a very comfortable bed.

Margaret

This was a great stay. Very friendly staff, beautiful decor in the lobby and the rooms. And absolutely fantastic food in their restaurant. 

Historic Yerevan Hotel

A Traveller

Avan Marak Tsapatagh is an excellent place to spend vacations with family. Food is tasty, ecologically clean and one can choose from large assortment. 

anna_berchonts