Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Հարսանիք և մեղրամիս Թուֆենկյանում

Հարսանիք և մեղրամիս Թուֆենկյանում

Ձեր հարսանիքի օրն ավելին է, քան պարզապես օրը

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը», գտնվելով պատմական Հայաստանի էկզոտիկ անկյուններից մեկում, հիանալի վայր է Ձեր երազանքի հարսանիքը իրականություն դարձնելու համար: Մեր բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը հոգ կտանի, որ Դուք լիարժեք վայելեք Ձեր հարսանեկան արարողությունը: 

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցի» անձնակազմը կհոգա Ձեր հյուրերի և հարսանեկան ծեսի մասին ամենաբարձր մակարդակով, մինչ Դուք կվայելեք Ձեր հանգիստը շքեղ ու հարմարավետ սենյակներում: Մեր անձնակազմն իր ուշադիր վերաբերմունքով կօգնի, որպեսզի Դուք հաջող պլանավորեք ու իրականություն դարձնեք Ձեր հարսանիքը և կանի ամեն ինչ, որպեսզի այդ օրը հավերժ մնա Ձեր ու Ձեր հյուրերի հիշողության մեջ: Եթե ցանկանում եք կազմակերպել Ձեր պսակադրությունը գետի ափին` լեռների ստորոտում կամ էլ հնադարյան վանքում կամ անցկացնել մեղրամիսը քաղաքային միջավայրում կամ էլ ընդհակառակը` հիանալ կուսական անտառների գեղեցկությամբ, ապա «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» սիրով պատրաստ է Ձեզ ընձեռելու նման հնարավորություն` ապահովելով անմոռաց հիշողություններ:

Հայկական բնաշխարհի վեհատեսիլ գեղեցկությունը հիանալի միջավայր է Ձեր համատեղ կյանքի մեկնարկի համար: Մեր խոհարարական թիմը կաշխատի պատրաստել Ձեր ընտրած ճաշատեսակները, որոնք կգոհացնեն ամենաքմահաճ հյուրերին: Թույլ տվեք մեզ ցուցաբերել այն հոգատարությունն ու ուշադրությունը, ինչով «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հատկապես հայտնի է:

Ձեր հարսանիքի կազմակերպումն ավելի դյուրացնելու նպատակով` մենք պատրաստել են հարսանեկան փաթեթներ, որոնցից Դուք կարող եք ընտրել Ձեր նախընտրածը: Իսկ եթե ցանկանում եք ինքներդ պլանավորել Ձեր հարսանիքի բոլոր դետալները, ապա այս փաթեթները կխթանեն Ձեր երևակայությունը: