Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Բարին տալով` բարիք ստեղծել

Բարին տալով` բարիք ստեղծել

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը մասն է կազմում է Թուֆենկյան կազմակերպությունների խմբի, որը բացառիկ, հասարակության ու շրջակա միջավայրի առջև պատասխանատու կազմակերպությունների խումբ է, որոնց բոլորին միավորում է մեկ նպատակ` ստեղծել բարձրակարգ արտադրանք, որը կհարստացնի ու կբարելավի մեր հասարակության անդամների կյանքը: Այն ամենը, ինչով զբաղվում է «Tufenkian Group of Companies»-ը` ձեռագործ գորգերի արտադրամասեր աշխատացնելով, բուտիկ-հյուրանոցներ կառուցելով և նրբահամ պահածոներ արտադրելով, նպատակադրված է բարեփոխելու Հայաստանի և Նեպալի տեղացի բնակչության կյանքի պայմանները և պահպանելու և հոգ տանելու նրանց շրջակա միջավայրի մասին: Ջեյմս Թուֆենկյանը նաև հիմնել է «Թուֆենկյան հիմնադրամը»` Հայաստանի և Նեպալի բնակչության կյանքը հոգեպես և ֆիզիկապես բարելավելու համար: Ծրագրեր են իրականացվում ընդդեմ քաղցի, ինչպես նաև բնակարանաշինության և առողջապահության, շրջակա միջավայրի պահպանման, կրթության և արվեստի ուղղություններով:

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը իրականացնում է ավելին, քանի միայն զբոսաշրջային գործունեությունը: Հյուրանոցները ոչ միայն մատուցում են զուտ հայաստանյան մշակութային փորձառություններ` ներկայացնելով երկրի արհեստագործությունն ու արվեստը, այլև նպասում են հեռավոր գյուղերում և քաղաքներում տնտեսության զարգացմանը: Հյուրանոցները աշխատանքով են ապահովել ոչ միայն շինարարների և հյուրանոցների կառավարման բնագավառի մասնագետների, այլև նպաստել են ձեռքի աշխատանքների զարգացմանը, ինչպիսիք են ձեռագործ գորգագործությունը, վերմակների ու ձեռակերտ դեկորների արտադրությունը, որոնք կիրառվել են նաև հյուրանոցների հարդարման համար:

 

Մեր փիլիսոփայությունը

 

Որդեգրելով իր աշխատողների և հասարակության կյանքը հարստացնելու և բարելավելու գաղափարախոսություն, Թուֆենկյանն իրականացնում է մարդասիրական և բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են իր աշխատողների և հասարակության առողջապահության պահպանմանը: Ընկերությունն իր ամենամյա շահույթից հատկացնում է մեկ միլիոն դոլար “Nepalese Worker Welfare Program”-ին (Նեպալցի աշխատողների բարեկեցության ծրագիր) և “Tufenkian Foundation”-ին՝ (Թուֆենկյան հիմնադրամ) շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնադրվել է 1999 թվականին: Մինչ «Ո՛չ երեխաների աշխատանքին» և «Կանաչ քաղաքականությունը» կդառնային լայնորեն շրջանառվող կարգախոսներ, Թուֆենկյանն արդեն իսկ հրաժարվել էր աշխատանքի ընդունել 18-ից ցածր տարիքի անձանց, օգտագործում էր ավանդական և բնությանը չվնասող արտադրական պրոցեսներ և իր աշխատողներին վճարում էր մրցունակ աշխատավարձեր:

 

Մարդասիրության զգացում

 

Նվիրվածությունը հանրային արդարության ապահովմանը միշտ եղել է Թուֆենկյանի գործունեության և նախաձեռնությունների առանցքում: Այս մասին են վկայում կազմակերպության որդեգրած կայուն դիրքորոշումն ընդդեմ երեխաների աշխատանքի և այդ իսկ պատճառով Թուֆենկյանը հոգ է տանում, որպեսզի իր աշխատաողները, նրանց ընտանիքներն ու հասարակությունը ունենան հանրակրթական ուսուցման, կացարանի և առողջապահության հնարավորություն: Նպաստներ տրամադրելու փոխարեն Թուֆենկյանի օժանդակության մոդելը համապատասխանում է կապիտալիստական գաղափարախոսությանը և ընդգրկված է նրա բիզնես գործելակերպի մեջ. խրախուսելով աշխատողներին հասնել հնարավորինս լավագույն արդյունքի ստեղծվում է շուկայական պահանջարկ, ինչն էլ իր հերթին բերում է շահույթ և հնարավորություն տալիս բաշխել այն աշխատողների միջև՝ ապահովելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և միջավայր:

 

 

Մեր շրջակա միջավայրը

 

Ջեյմս Թուֆենկյանի կարգախոսը՝ «Մեզնից հետո մեր շրջակայքը թողնել ավելի լավ վիճակում, քան մինչև մեզ էր» միշտ եղել է Թուֆենկյանի բոլոր նախաձեռնությունների անկյունաքարը: Ավան Ձորագետ Հյուրանոցում տեղադրված արևային մարտկոցները, Ծափաթաղում կազմակերպված ծառատունկը և Ավան Ձորագետ Հյուրանոցում կառուցված ջրի զտման կայանը ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վկայում են մեր գաղափարախոսության մասին, այն է նվազեցնել Թուֆենկյանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչը սկիզբ է առնում շատ ավելի վաղուց քան «Կանաչ քաղաքականությունը» կդառնար պահանջված կամ ենթադրվելիք գործելաոճ: Հավատարիմ մնալով Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի կոնցեպտին՝ ստեղծել հյորանոցային համալիրներ, որոնք ներդաշնակ են շրջակա միջավայրին, հյուրանոցների արտաքինը աչքի չի զարնում, այլ փոխլրացնող կերպով ձուլվում է շրջապատին: Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցն ընդգծված օրինակ է, երբ ճարտարապետությունը ներդաշնակ է այն միջավայրին, որտեղ կառուցված է: