Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Զանազան Ռեստորան

Զանազան Ռեստորան

«ԱվանՄարագԾափաթաղի» յուրահատուկ «Զանազան» ռեստորանի գեղեցիկ բացօթյա բակից հիանալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճն ու շրջակայքը: Ռեստորանում մատուցվում են հայկական խոհանոցի բացառիկ ճաշատեսակներ, պատրաստված տեղական բաղադրատոմսերով և թարմ մթերքով, որոնք նորովի են մատուցվում Թուֆենկյանի խոհարարական թիմի կողմից:

Հյուրերը կարող են վայելել իրենց ճաշը միջնադարյան շնչով ձևավորված ճաշասարհում կամ էլ հյուրանոցի բացօթյա բակում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի լիճը: «Զանազան» ռեստորանի բաձր կամարապատ առաստաղով սրահները հյուրերի համար անկրկնելի միջավայր կապահովեն և կհիշեցնեն իշխանական կալվածքում տրվող ճաշկերույթ: Ճաշակե°ք Սևանա լճից բռնած թարմ սպիտակ ձուկը, որը տեղական խոհանոցի ամենահայտնի խորտիկն է: Թուֆենկյանի խոհարարները ձուկ պատրաստելու իսկական վարպետներ են, լինի թավայում տապակել, խաշել, խորովել կամ եփել գազօջախում` ըստ ձեր քիմքի ու նախապատվության:

 

ՖԻՐՄԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐ 

Աղցան «Զանազան»

Շերտ-շերտ կտրտված լոլիկ, վարունգ, հայկական ավանդական պանիր: Մատուցվում է տապակած լավաշով:

Կանաչ ձիթապտղով և խնձորով աղցան

Շերտ-շերտ կտրտված ձիթապտուղ, խնձոր և հայկական ավանդական պանիր:

Զմյուռնիայի քյուֆթա

Նրբորեն համեմված ու կավե ափսեներով մատուցվող աղացած տավարի միս համեմված լոլիկի թանձրուքով և հայկական համեմունքներով:

Գազօջախում տապակած սիգ

Թարմ, սպիտակ Սևանա ձուկ մարինացված լոլիկի և պղպեղի սոուսի մեջ և խորովված հայկական ավանդական եղանակով:

Խնձորի թխվածք

Դարչինով համեմված խնձոր, ընկույզ և չամիչ փաթաթված բարակ խմորի մեջ:

Զանազան Ռեստորան / Կարծիքներ

  • Nestled with in a small village along the banks of Lake Sevan, the location of this hotel is idyllic. It allows us to feel a part of this landscape and its people and not isolated the way tourists often feel.

    The décor is fantastic, the cleanliness and service outstanding. The food is out of this world!

    Our hats off to you!!

    Nadia Injeyan

  • It has been a delightful experience to dine, so exquisitely on the shores of Lake Sevan. The food is some of the best I have tasted on the world, the white wine is superb and the service has been charming attentive and professional.

    Sylvia Scott

  • On two successive evenings, we have enjoyed superb Armenian Cuisine on a magnificent setting overlooking Lake Sevan, which changes its aspect every few minutes. We could hardly have enjoyed it more, and look forward to future visits. Food and drink are keys to a culture, and we believe that we have enjoyed the best of Armenian hospitality precisely here.

    John and Donna Evans