Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Մրցանակներ և Ճանաչում

Մրցանակներ և Ճանաչում

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը շարունակում է ճանաչում ձեռք բերել շնորհիվ իր՝ ամբողջ աշխարհում հայտնի բարձրակարգ ծառայությունների և բարձր պատասխանատվություն ստանձնած բիզնես մշակույթի, ինչին անդրադարձել են մի քանի աշխարհահռչակ ամսագրեր, ինչպիսիք են.

  • Travel and Leisure
  • Food and Wine
  • En Route
  • Budget Travel
  • Interior Design
  • Metropolitan Home
  • New York Times

 

Kiwi Collection

 Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցին անդրադարձելէ «Kiwi Collection»-ը՝ լյուքս դասի հյուրանոցների մասին մասնագտիական կարծիքներ հրապարակող աշխարհի ամենամեծ անկախ  կազմակերպությունը: «Kiwi Collection»-ի բարձրակարգ և մեծ վարկանիշ վայելող խորհդատուների անձնակազմն ընդգրկում է հյուրանոցային բիզնեսի ու հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչների: Մասնագետների բարձրորակը, որն ապահովում է մասնագիտական խորհրդի գերազանց մակարդակը, էլ ավելի է ընդգծում «Kiwi» ընկերության հետևողական գործելակերպը որպես բարձրակարգ ճանապարհորդության մասին տեղեկատվություն տրամադրող վստահելի աղբյուր:

 

Certificate

 

2009 թվականի Նոյեմբերի 29-ին «Հայկանուշ» ռեստորանը (գտնվում է «Old Dilijan Complex»-ում) «Best Restaurants of Yerevan» նախագծի կողմից ճանաչվեց «Տարվա լավագույն բացօթյա ռեստորան»:

 

Բարեգործ և գործարար Ջեյմս Թուֆենկյանը 2009 թվականին պարգևի արժանացավ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ զարգացող երկրում զբոսաշրջության ոլորտում կատարած ներդրման համար, ի դեմս Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի: Կազմակերպությունն արժանացավ ՈսկեՄեդալի` Հայաստանում տուրիզմի զարգացման մեջ ներդրման և երկրի բնական, պատմական ու մշակութային հարստության պահպանման ուղղությամբ իրականացրած զգալի ջանքերի համար:

 

Travel and Leisure introduces

2005 թվականին «Travel and Leisure»-ի դեկտեմբերյան համարը հանձնեց ամսագրի «Global Vision» մրցանակը` ներկայացնելով ամենանորարարական ծրագրերն ու կազմակերպությունները, որոնք պահպանում են «Ճամփորդական աշխարհի» պատմականմշակութային և էկոլոգիական ներդաշնակությունն ու ամբողջականությունը: «Travel and Leisure»-ի խմբագիրները հարյուրավոր թեկնածուներից ընտրեցին եզրափակիչ փուլ անցնողներին և առաջադրեցին յոթ անվանակարգերում` ներկայացնելով մասնագիտական ժյուրիի դատին: Մրցանակային անվանակարգերը հետևյալն էին. տնտեսական զարգացում, մշակույթի պահպանում, հանրային աջակցություն, կանաչէկո-հյուրանոցների զարգացում, բանապահպանական գործունեություն, նորարարություն և կորպորատիվ նախաձեռնողականություն: Թուֆենկյանը «Travel and Լeisure» ամսագրի կողմից արժանացավ «GlobalVision» մրցանակինՀայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու համարշնորհիվ մշակույթի հանդեպ պատասխանատու մոտեցում որդեգրած բիզնես գործունեության, որը չի սահմանափակվում միայն տուրիզմով ու դրան հարակից ոլորտներով և առաջ է մղում զարգացող երկրի տնտեսությունը:

 

 2015 թվականին Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցը արժանացավ 9.1 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ Booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

 

2016 թվականին Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցը արժանացավ 4.7 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ hotels.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա:

 

 

 

2016 թվականին Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը արժանացավ 9.1 գնահատականի աշխարհում իր ասպարեզում առաջատար կայքերից մեկի՝ Booking.com-ի կողմից: Գնահատականը հիմնված է այցելուների մեկնաբանությունների վրա: