Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ջեյմս Թուֆենկյանի Ուղերձը

Բարի գալուստ Հայաստան

James Tufenkian

Սիրելի ճամփորդ,

Բարով եկար Հայաստան:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի նախնիներիս երկիրը, ես հիացա այս հողի գեղեցկությամբ, պատմությամբ ու ժողովրդի ոգով: Եվ այդ ժամանակ վճռեցի օգտագործել իմ բիզնես հնարավորությունը և նոր շունչ տալ Հայաստնաի հնամյա ու բարձրարժեք արվեստին` գորգագործությանը, որը մոռացության էի մատնվել խորհրդային շրջանում: Որքան շատ ժամանակ էր անցկացնում այստեղ, այնքան ավելի մոտից էի ծանոթանում տեղի կյանքին` ճաշակելով երկրի բարիքները, ճանաչելով մշակույթը, բացահայտելով բնաշխարհն ու թերթելեով նրա պատմության էջերը և ինձ թվում էր, որ սրտումս մի գաղտնիք ունեի պահած և ցանկանում էի այն կիսել ամբողջ աշխարհի հետ:

Ահա այդ ժամանակ էր, որ ծնվեց Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցը ստեղծելու գաղափարը, այն է համաշխարհային չափանիշներին համապատասխան հյուրանոցային ցանց, որն աշխարհին կներկայացներ Հայաստանի ողջ ճախությունն ու վեհությունը: Աշխարհի բոլոր կողմերից ժամանող ճամփորդները հնարավորություն կունենային ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, անցկացնել տարատեսակ արկածներով լի հաճելի ու անմոոաց ժամանակ ու զգալու այն ամենն, ինչ Հայաստանը դարձնում է այդքան առանձնահատուկ:

Հյուրանոցներից յուրաքանչյուրը, ինչպես վայել է իսկական հայկական հյուրընկալությանը, հյուրերին կաաջարկեր բացառիկ որակի հարմարավետ պայմաններ: Ամբողջ կահույքը կլիներ Հայաստանի արհեստավորների ձեռքի աշխատանքը` պատրաստված տեղական հումքով, ինչպիսիք են երկաթն ու բազալտը: Արտաքին ձևավորումը կկատարվեր բարձրակարգ մասնագետների կողմից` հին հայկական ավանդույթների ոճով` ստեղծելով ներդաշնակ միջավայր, որը կգերեր ու կգրավեր ժամանակակից ճանապարհորդին: Հրավիրում ենք զգալու Հայաստանի շունչն ու վայելել նրա բազմազան գեղեցկությունն ու ճոխությունը: Հուսամ կմիանաք մեզ ու կապրեք անկրկնելի զգացողություններ:

Բարի գալուստ

Ջեյմս Թուֆենկյան