Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 60 741 010, dzoraget@tufenkian.am

Որոնել

Ավան Ձորագետ Հյուրանոց

Գետափնյա միջնադարյան ամրոց

Ավան Ձորագետ Հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս` Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքաների կես ճանապարհին: Թեպետ կառուցվել է 2004 թվականին (գլխավոր մասնաշենքը), սակայն Ավան Ձորագետ Հյուրանոցի արտաքին ձևավորումը արված է ավանդական ոգով և այցելուի մոտ տպավորիչ վերհուշներ ու զգաղոցություններ է առաջացնում միջնադարյան հայկական ամրոցների մասին: Կառույցը երեսապատված է բազալտով և ամբողջովին տոգորված է հայկական մշակույթով. ներքին բակը զարդարված է Խոյի քանդակով, որի ոտքերն ու կողերը նախշազարդված են հայկական բանահյուսության նկարներով, սրահի պատերն ու կամարաձև մուտքերը ձևավորված են հայկական գրերով: 

Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը:

Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

Սենյակներ

Ավան Ձորագետ Հյուրանոցի գլխավոր մասնաշենքում կա 34 սենյակ, 26 հյուրասենյակ, 6 լյուքս համար և 2 Նախագահական համարներ, ինչպես նաև 20 սենյակ նոր մասնաշենքում (բացվել է 2011 թ.-ին), որտեղ կան նաև Ջունիոր լյուքս և «Ամրոց» լյուքս համարներ ու նրբաոճ Դյուպլեքսներ: Ընդարձակ հյուրասրահները և ննջասենյակները շքեղ կահավորված են ձեռքի աշխատանքի կահույքով և բարձորակ պարագաներով:

Սենյակներն ունեն փոքրիկ սեղան և գրասեղան պատրաստված երկաթից և տեղական բազալտից, ինչպես նաև ընկուզենու փայտից պատրաստված պահարաններ, զգեստապահարան-սենյակներ, երկաթաձույլ, ձեռքով պատրաստված հագուստի կախիչներ: Մահճակալները հարդարված են «Sealy Crown Jewel» դոշակներով, իսկ գլխամասերի ձևավորումն արված է երկաթով: Հատակին գցված են Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերը, որոնք հյուրերի համար ստեղծում են լրացուցիչ հարմարավետություն ու տալիս շքեղության զգացողություն: Ընդարձակ լոգասենյակները սալիկապատված են բազալտով և ունեն ցնցուղի ապակյա խցիկներ:

  • Նախագահական համար

    Նախագահական համարը մեր ամենից ընդարձակ և շքեղ սենյակն է: Այս նրբաոճ սենյակը պարզապես կատարյալ ընտրություն է ինչպես ընտանիքի հետ ճամփորդողների, այնպես էլ միայանակ հանգիստը գերադասողների համար: 

  • Մեծ սենյակ

    Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ մեծ երկտեղանի մահճակալի մեջ` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի:

  • Միջին սենյակ

    Մեր Միջին չափի սենյակներն ունեն երկու առանձին մեկտեղանոց մահճակալներ, իսկ փոքր առանձին պատշգամբից տեսարան է բացվում դեպի ներքին բակը: Այս սենյակներն ավելի փոքր են, սակայն ապահովված են միևնույն բարձրակարգ հարմարություններով, ինչ հյուրանոցի բոլոր հյուրասենյակները:

  • Լյուքս համար

    Լյուքս սենյակները գտնվում են հյուրանոցի երկրորդ և երրորդ հարկերում և տրամադրում են շքեղ պայմաններ ու նրբաճաշակ ձևավորված ընդարձակ տարածք, որը հարմար է լիցքաթափվելու և գործնական հանդիպումների համար: Լյուքս համարներն ունեն ընդարձակ պատշգամբներ, որտեղից տեսարան է բացվում ներքևում տարածվող Դեբեդ գետը:

  • Լյուքս 2րդ մասնաշենք

    Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը մեր ամենառոմանտիկ ու ընդարձակ սենյակներից մեկն է: Այն գտնվում է երկրորդ մասնաշենքում և տեղավորված է երկու հարկում: Այս համարը կատարյալ է ընտրություն է ինչպես ընտանիքի հետ ճամփորդողների, այնպես էլ միայանակ հանգիստը գերադասողների համար: Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը առաջարկում է ընդարձակ ու նրբաոճ հանգիստ, իսկ սենյակից բացվում է հիանալի համայնապատկեր դեպի Դեբեդի կիրճն ու շրջակայքը:

  • Կիսալյուքս 2րդ մասնաշենք

    Կիսալյուքս համարները երկրորդ մասնաշենքի երրորդ հարկում են, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա բնաշխարհը: Կիսալյուքս սենյակներում ապահովված է նրբաոճ միջավայր, ինչը պարզապես կատարյալ ընտրություն է հանգիստն անցկացնելու համար: 

  • Դյուպլեքս 2րդ մասնաշենք

    This elegant two story guest room is located on the first floor of the Second Building. The Duplex features a French balcony which opens to beautiful views of the Debed River and surrounding area. 

Հարմարություններ

«Ավան Ձորագետ հյուրանոցն» իր հյուրերին է առաջարկում շքեղ սենյակներ` կահավարված առաջին անհրաժեշտության պարագաներով: Գտնվելով գեղատեսիլ Լոռու մարզով հոսող Դեբեդ գետի ափին` Հայաստանի ու Վրաստանի մայրաքաղաքներ Երևանի ու Թբիլիսիի ճանապարհին` «Ավան Ձորագետ հյուրանոցը» հիանալի վայր է ընկերական հավաքներ, հարսանեկան միջոցառումներ ու կնունքներ, բիզնես ընթրիքներ կազմակերպելու կամ պարզապես լիցքաթափվելու համար:

  • 55 նրբաոճ հանգստյան սենյակներ ներառյալ լյուքս համարներ
  • Գտնվում է Լոռու մարզում` Դեբետ գետի ափին և ունի ապշեցուցիչ տեսարան դեպի շրջակա լեռները
  • Ֆիտնես կենտրոն և սաունա
  • Փակ լողավազան և տաք լոգարան
  • Բիլիարդ
  • Մանկական խաղասենյակ
  • Մերսման սենյակ
  • Խորհդրատվությունների սրահներ և բանկետ սրահ (կազմակերպչական ծառայություն և տեսա-աուդիո տեխնիկայի տրամադրում)
  • Լվացքատուն
  • Մերձակայքում գտնվող պատմական վայրեր, այդ թվում գեղատեսիլ Հաղպատի վանքը (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում) և Սանահինի վանքային համալիրը:
  • «Ավան Ձորագետ Ռեստորանը», որի բարից և հյուրասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Դեբեդ գետը, և որտեղ մատուցվում են հայկական և վրացական յուրօրինակ խոհանոցների ճաշատեսակները պատրաստված տեղական բաղադրատոմսերով և թարմ մթերքով:
Ժամանց

Կարծիքներ

  • Everything was great and the staff was so friendly and helpful. The design of the hotel is beautiful and I recommend anyone to stay on this hotel because it’s amazing and good relaxing place to visit.

    Ibrahim

  • The most relaxing place in Armenia!!!) The sound of river, huge mountains, mystic atmosphere, the architectural solution of the building, armenian culture, friendly stuff, tasty food. I've just enjoyed each minute of my stay there!!

    Lilit K

  • The favourite place of my family.No matter it is summer or winter you can visit this place and enjoy your time the fullest. Avan Dzoraget is not only hotel: it is home situated next to the charming rocks.

    Anushik H

  • The hotel is located up a steep valley near a dam, pretty well miles from anywhere and we only spent one night here but the hotel had character and we liked it. Our room was in the eaves but snug and the beds were comfortable and we enjoyed traditional local food at the evening meal.

    Richard B

  • Super location and facilities. Good clean indoor swimming pool. The staff were very friendly and helpful. Our room was a good size with a very comfortable bed.

    Margaret

  • We are very grateful for excellent service and tasty food, served at Tufenkian Dzoraget Restaurant. This is not the first time we stay here and we will definitely be back.

    Traveller