Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 60 741 010, dzoraget@tufenkian.am

Որոնել

Մեծ սենյակ

Մոտ 30 քմ մակերես զբաղեցնող Ընդարձակ սենյակները գտնվում են երկրորդ և երրորդ հարկում և ավելի փոքր են, քան լյուքս սենյակները, սակայն ունեն միևնույն բարձր որակն ու հարմարավետությունը: Ընդարձակ սենյակներն ունեն մեծ երկտեղանի մահճակալ և ծածկված են «Sealy Crown Jewel» դոշակներով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Հյուրասենյակը բաղկացած է ննջարանից, նստելու համար նախատեսված տարածքից ու բազմոցից, ինչը կատարյալ է հանգստանալու, ընթերցանությամբ զբաղվելու կամ պարզապես տեսարանով զմայլվելու համար: Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ: Համարի առանձին պատշգամբից հիասքանչ տեսարան է բացվում դեպի արագահոս Դանուբը, հյուրանոցի այգին և մոտակա գյուղը:

Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են թեյ և սուրճ պատրաստելու մեքենաներով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով:

  • Մեծ երկտեղանի մահճակալ
  • Լոգարան կամ ցնցուղ
  • Ֆեն
  • Սուրճ պատրաստելու մեքենա
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ
  • Առանձին պատշգամբ