Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 60 741 010, dzoraget@tufenkian.am

Որոնել

Լյուքս 2րդ մասնաշենք

Եթե Դուք փնտրում եք համարավետ հյուրասենյակ իրեն կից փոքր սենյակով, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում շրջակա լեռներն ու գետը, ապա Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը կատարյալ ընտրություն է:

Մոտ 33.5 քմ մակերեսով Երկրորդ մասնաշենքի Լյուքս համարը կառուցված է յուրահատուկ հատակագծով և ընդգրկում է երկու հարկ, որոնք միմյանց են միանում պարույրաձև աստիճաններով: Վայելեք Ձեր հանգիստ քունը հարմարավետ համարում կահավորված երկու ընդարձակ միջին երկտեղանի մահճակալներով, հարդարված «Sealy Crown Jewel» դոշակներով, որոնցից մեկն առաջին հարկում է, իսկ մյուսը` երկրորդ: Մահճակալները ծածկված են ճերմակ, խշխշան սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակներով: Լոգարանում (զուգարանի հետ միասին) կա կարմիր կղմինդրով սալիկապատված ցնցուղ, ինչն էլ ավելի ընդգծված հմայք է հաղորդում սենյակին:

Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են թեյ և սուրճ պատրաստելու մեքենաներով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով:

Վայելք Ձեր հանգիստը` շքեղ բամբակյա խալաթով ընկողմանելով հարմարավետ բարձերով հարդարված փափուկ մահճակալի վրա:

  • Երկու միջին երկտեղանի մահճակալ
  • Ցնցուղ
  • Խալաթ
  • Ֆեն
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ