Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Ձորագետ Հյուրանոց+374 60 741 010, dzoraget@tufenkian.am

Որոնել

Դյուպլեքս 2րդ մասնաշենք

Այս նրբաոճ երկրհարկանի համարները գտնվում են Երկրորդ մասնաշենքի առաջին հարկում: Դյուպլեքս համարներն ունեն առանձին ֆրանսիական ոճի պատշգամբ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Դեբեդն ու շրջակա բնաշխարհը: Այս համարը կատարյալ ընտրություն է ինչպես ընտանիքի հետ ճամփորդողների, այնպես էլ միայանակ հանգիստը գերադասողների համար:

Մոտ 32 քմ մակերեսով Դյուպլեքս համարները գտնվում են Երկրորդ մասնաշենքի առաջին հարկում ու զբաղեցնում են երկու հարկաբաժին: Առաջին հարկում կան երկու առանձին մեկտեղանի մահճակալներ, իսկ երկրորդ հարկում` միջին երկտեղանի մահճակալ: Վայելեք Ձեր հանգիստ քունը «Sealy Crown Jewel» դոշակներով հարդարված մահճակալներին` ծածկված ճերմակ, խշխշան սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակներով: Դյուպլեքս համարների առաջին հարկում կա հյուրասրահ, ինչը կատարյալ է ժամանցի, ընթերցանության կամ էլ պարզապես պատշգամբից բացվող տեսարանը վայելելու համար: Լոգարանում (զուգարանի հետ միասին) կա կարմիր կղմինդրով սալիկապատված ցնցուղ, ինչն էլ ավելի ընդգծված հմայք է հաղորդում սենյակին: Համարն ունի ֆրանսիական ոճի պատշգամբ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճը և շրջակայքը:

Ավան Ձորագետ Հյուրանոցի բոլոր սենյակներն ու լյուքս համարները համալրված են թեյ և սուրճ պատրաստելու մեքենաներով, արբանյակային հեռուստատեսությամբ, փոքր սեղանով, գրասեղանով, ֆենով և և անհատական կառավարվող օդորակիչով:

Վայելք Ձեր հանգիստը` շքեղ բամբակյա խալաթով ընկողմանելով հարմարավետ բարձերով հարդարված փափուկ մահճակալի վրա:

  • Միջին երկտեղանի մահճակալ
  • Երկու առանձին մեկտեղանի մահճակալ
  • Ցնցուղ
  • Ֆեն
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Օդորակիչ
  • Ֆրանսիական ոճի պատշգամբ
  • Գեղեցիկ համայնապատկեր