Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց+374 93 947 888, tsapatagh@tufenkian.am

Որոնել

ՅՈԳԱՅԻ ԴԱՍԵՐ

Yoga_1.jpg

Նկարագրություն: Լիցքաթափվեք ու կազդուրվեք մասնակցելով արևածագին ու երեկոյան հյուրանոցի կողմից անցկացվող յոգայի դասերին: Մեր` յոգայի փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ թոթափել սթրեսն ու վայելել հանգիստը հյուրանոցում մնալու ընթացքում: Դասերը կազմակերվում են կամ հյուրանոցի անդորրավետ այգում, որտեղից տեսարան է բացվում դեպի լիճը կամ էլ Պոպոքանոցի այգում, որը գտնվում է Ծափաթաղ գյուղի հարավ-արևելքում:

Պայմանները: Յոգայի դասերի տևողությունը 2-2.5 ժամ է և կազմակերվում է առնվազն հինգ հոգանոց խմբի համար: Հյուրանոցը տրամադրում է յոգայի գորգերը:

 

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Նկարագրությունը: Խոհարարական դասերին մասնակցելով` հյուրերը կսովորեն, ինչպես պատրաստել «Զանազան» ռեստորանի բացառիկ ճաշատեսակները, այդ թվում նաև պահածոյացված դդմիկով աղցան, հումուս և իշխանի ֆիլեով լցոնված լավաշ: Մասնակիցները կհամտեսեն դասընթացի ժամանակ պատրաստված ուտեստները` ստանդարտ ճաշացանկի տեսականու հետ (օր.` լոլիկով, վարունգ և պանրով աղցան, Լոռի պանիր, հաց/լավաշ, թեյ/սուրճ և ջուր):

Պայմանները: Խոհարարական դասընթացներին մասնակեցելու համար անհրաժեշտ է հերթագրվել երկու օր առաջ, իսկ դասերը կկազմակերպվեն կեսօրից հետո ժամը 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Դասերին կարող են մասնակցել 3-ից մինչև 10 անձիք: Տևողությունը մինչև 1.5 ժամ:

 

ՃԱՄԲԱՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նկարագրությունը: Հիանալի առիթ երեխաների հետ հանգստյան եկած մեր հյուրերի համար` ընտանյոք հանդերձ զգալու ճամբարի իրական շունչը: Ժամանցն իր մեջ ներառում է բացօթյա վրան, խարույկ, ճամբարային խաղեր և ճամբարին հարմար սպասք` ճաշ պատրաստելու համար: Հյուրանոցի աշխատակիցը կընկերակցի Ձեզ ամբողջ ընթացքում` ապահովելով Ձեր ընտանիքի համար հաճելի ժամանակ: Մենք ունենք հատուկ նորոգված ու պատրաստված ճամբարային տարածք և կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պարագաները:

Կարող եք ընտրել ճամբար խփելու երկու տարբերակներից.

  1. Վրանը պատրաստ վիճակում կսպասի երիտասարդ ճամբարականներին, ովքեր ցանկանում են ժամանակը տրամադրել խաղերին:
  2. Երիտասարդ ճամբարականները, ովքեր ցանկանում են սովորել, ինչպես վրան խփել, կարող են դա անել մասնագետի հետ միասին:

Հյուրանոցը կտրամադրի սեղանի խաղեր և թղթաղեր, որոնք կլրացնեն զվարճանքը: Երեկոյան մեր աշխատաիկցը ճամբարականներին կօգնի խարույկ վառել:

Պայամանները: Մասնակիցների նախընտրելի տարիքը` 7 տարեկանն է: Ճամբար խփելուն մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ: Վրաններում գիշերակաց չի թույլատրվում:

 

ՀԵԾԱՆԻՎՈՎ ԶԲՈՍԱՆՔ ԾԱՓԱԹԱՂՈՒՄ 

cycling.jpg

Նկարագրությունը: Լցրեք Ձեր արձակուրդը անմոռանալի զգացողություններով` մասնակցելով մեր կողմից ուղեկցվող հեծանվային տուրերին: Առաջարկում ենք հեծանվային երկու երթուղիներ:

  1. Հեծանվով ուղևորություն Ջիլ գյուղ, որը ներառում է զբոսանք ափամերձ տարածքում և հեծանվով վերադարձ հյուրանոց:

Հեծանվով ուղևորություն Արտանիշ գյուղի միջով դեպի Այաս նավահանգիստ, որտեղ հեծանվորդները կարող են մասնակցել Այաս նավահանգստի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Մեր մասնագետը կտրամադրի երթուղու մասին համառոտ տեղեկատվություն`տուրը սկսելուց առաջ:

Երթուղի Երկարություն (կմ) Երկարություն (մղ) Տևողություն (ժամ)  Բարդության աստիճան
Ջիլ 7.5 4.7 0.5 հեշտ
Արտանիշ 15 9.4 1 միջին

Հյուրանոցում գործում է նաև հեծանիվների վարձակալություն:

Պայմանները: Տուրերը կազմակերպվում են մինչև չորս անձանց համար և մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Հյուրանոցը տրամադրում է հեծանիվ, պաշտպանիչ գլխարկ և մեկ շիշ ջուր: Լրացուցիչ վճարի դիմաց կտրամադրվի նաև ճանապարհի սնունդ (լանչբոքս): 

 

ՀԱԾԱՆԻՎՈՎ ՏՈՒՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Mountainbiking.jpgՆկարագրությունը: Լեռներով անցնող հեծանվային տուրերը, որոնք ուղեկցվում են մեր աշխատակցի կողմից, մեկնարկում են հյուրանոցից և ավարտվում մերձակա Փամբակ գյուղում: Ճանապարհը կհիացնի Ձեզ շրջակայքի գեղեցիկ բնաշխարհով և Սևանա լճի տեսարաններով: Ճանապարհին կհաղթահարեք բազմաթիվ փոքր լեռներ, զառիթափեր ու ոլորաններ, կանցնեք գետեր ու կվարեք անտառների միջով: Փամբակից դեպի հյուրանոց ճանապարհը կարող եք անցնել հարթ ճանապարհով: Տուրը սկսվելուց առաջ մեր մասնագետը Ձեզ կտրամադրի համառոտ տեղեկատվություն: Տուրի ընթացքում ուղեկցող մեքնենան կընթանա խմբի կողքով` անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու համար:

Երթուղի Երկարություն (կմ) Երկարություն (մղ) Տևողություն (ժամ) Բարդության աստիճան
Փամբակ 7.6 4.7 1.5 միջին

Պայմանները: Տուրերը կազմակերպվում են մինչև չորս անձանց համար և մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Հյուրանոցը տրամադրում է հեծանիվ, պաշտպանիչ գլխարկ և մեկ շիշ ջուր: Լրացուցիչ վճարի դիմաց կտրամադրվի նաև փաթեթվորված լանչ: 

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՀԵՏ

Նկարագրությունը: Ուսումնասիրեք հյուրանոցի շրջակա բնությունը` մասնակցելով մեր կողմից կազմակերպվող էքսկուրսիաներին, որոնց ժամանակ Ձեզ կուղեկցի մեր աշխատակիցը: Ձեզ հնարավորություն կտրվի ընտրելու տարբեր բարդության և տևողության հինգ երթուղիներից:

  1. Արևածագին մեկնարկող էքսկուրսիա դեպի մերձակա լեռները: Վաղ առավոտյան սկսվող զբոսանքի վերջում կդիամավորեք արևածագը:
  2. Էքսկուրսիա դեպի Պոպոքանոցի այգին:
  3. Էքսկուրսիա հյուրանոցից դեպի Փամբակ: Երթուղին անցնում է Ծափաթաղ գյուղով, շարունակվում Պոպոքանոցի այգու միջով, այնուհետև ձգվում լեռներով դեպի Փամբակ գյուղը: Զբոսանքն անցնում է շատ հաճելի բնաշխարհով և տեսարաններով, որոնք բացվում են դեպի լիճը: Փամբակից դեպի հյուրանոց տեղափոխվելու համար հյուրանոցն ապահովում է փոխադրամիջոցով:
  4. Հյուրանոցից դեպի Ջիլ գյուղ: Երթուղին սկսում է հյուրանոցից և անցնում գետի երկայնքով ու ձգվում դեպի հյուսիս, մինչև կհասենք Ջիլ գյուղին: Շրջակայքի հարուստ  բնաշխարհը` գեղեցիկ տեսարաններով, ժայռերով ու ձախ կողմում փռված լճով անմոռանալի հիշողություններ կստեղծեն:
  5. Հյուրանոցից դեպի լեռներ և հետ: Երթուղին մեկնարկում է հյուրանոցից, բարձրանում լեռները, շարունակվում դեպի հյուսիս և պտույտ տալով ավարտվում Ծափաթաղում:

Վերջնակետից հյուրանոց տեղափոխվելու համար հյուրանոցը կտրամադրի փոխադրամիջոց:

Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ԲՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Off-road_2.jpg

Նկարագրությունը:  Հյուրանոցն առաջարկում է բնության գրկում անցկացվող էքսկուրսիաների երկու տարբերակ, որոնք ուղեկցվում են Սևանա լճի գեղեցիկ համայնապատկերով:

Առաջին երթուղի: 1.5 ժամ տևողությամբ այս տուրը մեկնարկում է հյուրանոցից, շարունակվում գյուղի միջով, անցնում Պոպոքանոցի այգու կողքով և հասնում Ծափաթաղի մերձակա լեռներին ու բարձունքներին:

Պայմանները:  Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Կարող են մասնակցել մինչև երեք անձինք: 

 

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՏՈՒՐ ԵՎ ՄԵՐՁԱՓՆՅԱ ՃԱՄԲԱՐ

Նկարագրությունը: Հյուրանոցն առաջարկում է շրջակա բնաշխարհում օրն անցկանցելու հետաքրքիր ու հանգստավետ հնարավորություն: Վարձակալեք հեծանիվ և վրան, ուղևորվեք Ջիլ գյուղի մերձակա ափը (15 կմ/ 9.4 մղ), վրան խփեք ու վայելեք Ձեր անդորրը բնության գրկում: Ցանկության դեպքում վրանը կարող է խփել հյուրանոցի աշխատակիցը:

Թույլ տվեք նաև առաջարկել լիարժեք սպասարկում և մինչ Դուք ափին կվայելեք Ձեր ժամանցը, մեր խոհարարները կգան ու տեղում խորոված կպատրաստեն Ձեզ համար:

Պայմանները: Այս փաթեթ-ծառայությունը պետք է պատիրել երկու օր առաջ: Վրաններում գիշերակաց չի թույլատրվում: