Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց+374 93 947 888, tsapatagh@tufenkian.am

Որոնել

Մեծ սենյակ

Մոտ 36 քմ մակերեսով Ընդարձակ սենյակներն ունեն միջին երկտեղանի մահճակալ և ծածկված են «Sealy Crown Jewel» դոշակներով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Հյուրասենյակը բաղկացած է ննջարանից, նստելու համար նախատեսված տարածքից ու բազմոցից, ինչը կատարյալ է հանգստանալու, ընթերցանությամբ զբաղվելու կամ պարզապես տեսարանով զմայլվելու համար: Լոգասենյակն ունի տեղական կանաչ քարից պատրաստված ցնցուղ և պատված է ձեռագործ սալիկներով: Պատշգամբից բացվող տեսարանը նայում է Սևանա լճին կամ էլ հարակից գյուղին:

Ընդարձակ սենյակները երկրորդ հարկում են և ավելի փոքր են, քան լյուքս համարները, սակայն ապահովում են նույնպիսի բարձրորակ հանգստի պայմաններ, ինչպես հյուրանոցի բոլոր հյուրասենյակները: Մոտ 36 քմ մակերեսով Ընդարձակ սենյակներն ունեն միջին երկտեղանի մահճակալներ հարդարված «Sealy Crown Jewel» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Հյուրասենյակը բաղկացած է ննջարանից, նստելու համար նախատեսված տարածքից ու բազմոցից, ինչը կատարյալ է հանգստանալու, ընթերցանությամբ զբաղվելու կամ պարզապես տեսարանով զմայլվելու համար: Լոգասենյակն ունի տեղական կանաչ քարից պատրաստված ցնցուղ և պատված է ձեռագործ սալիկներով: Պատշգամբից բացվող տեսարանը նայում է Սևանա լճին կամ էլ հարակից գյուղին:

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց-ի բոլոր հյուրասենյակներում և լյուքս սենյակներում (բացառությամբ փոքր սենյակների) կան թեյ և սուրճ պատրաստելու մեքենաներ, արբանյակային հեռուստատեսություն, փոքր սեղան և ֆեն:

Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ:

  • Միջին երկտեղանի մահճակալ
  • Ցնցուղ
  • Ֆեն
  • Սուրճ պատրաստելու մեքենա
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Առանձին պատշգամբ