Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավանդական Երևան Հյուրանոց+374 60 501 030, historicyerevan@tufenkian.am

Որոնել

Ավանդական Երևան Հյուրանոց

frontal-taxi-cab.png ԱՆՎՃԱՐ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ ՕՆԼԱՅՆ ԱՄՐԱԳՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի Սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղեկայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 83 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի ձևավորումը հայտնի դիզայներների, ինչպիսիք են օրինակ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը, Ջեյմս Թուֆենկյանի և Հայաստանի առաջնակարգ ճարտարապետների համատեղ ջանքերի արդյունքն է:

Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

Հասցե` Հանրապետության 48 /Վերնիսաժի հարևանությամբ/

Սենյակներ

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 85 սենյակ այդ թվում Ստանդարտ երկտեղանոց  սենյակներ, Ստանդարտ քինգ սենյակներ, Ստանդարտ քուին սենյակներ, Էքզեքյութիվ հյուրասենյակներ և փոխնախագահական դասի համարներ: Ընդարձակ հյուրասրահներն ու ննջարանները նորաձև են ու ճոխ, հարդարված ձեռքի աշխատանքով պատրաստված կահույքով և անհրաժեշտության բարձրորակ պարագաներով։

  • Լյուքս հյուրասենյակ

    Լյուքս համարները մեր ամենաընդարձակ և շքեղ սենյակներն են: Իդելական լինելով հատկապես նրանց համար, ովքեր հանգրվանել են իրենց ընտանիքի հետ կամ էլ ցանկանում են իրենց ժամանցն առանձին անցկանցել, Լյուքս համարները տրամադրում են նրբագեղություն և ընդարձակություն: Այստեղ հնարավորություն կունենաք հիանալու քաղաքի բացառիկ համայնապատկերով, որը բացվում է առանձին պատշգամբից:

  • Կիսալյուքս հյուրասենյակ

    Կիսալյուքս համարները առաջարկում են նրբաոճ ձևավորմամբ շքեղ համարավետություն, որը կատարյալ է հանգստի և բիզնես հանդիպումների համար: Կիսալյուքս համարներն ունեն փոքր պատշգամբ, որտեղից կարող եք զմայլվել քաղաքի գեղեցիկ տեսարաններով:

  • Ստանդարտ հյուրասենյակ

    Մեկ մեծ մահճակալով Ստանդարտ սենյակներն ունեն ապահովում են գերազանց հարմարավետություն գործարարների և ժամանցի նպատակով ճամփորդողների համար:

  • Ստանդարտ հյուրասենյակ

    Ստանդարտ "Queen" տեսակի սենյակներն ունեն մեկ հատ երկտեղանի միջին չափի մահճակալ և համարվում են Ավանդական Երևան Հյուրանոցի ամենամտերմիկ ու հարմարավետ սենյակները։

  • Ստանդարտ հյուրասենյակ

    Մեր Ստանդարտ "Twin" տեսակի սենյակներն ունեն 2 առանձին մեկտեղանոց մահճակալներ և համալրված են միևնույն հարմարություններով, ինչ հյուրանոցի մյուս սենյակները:

  • Փոքր հյուրասենյակ

    Մեր Փոքր տեսակի սենյակներն ունեն մեկ միջին չափսի մահճակալներ և համալրված են միևնույն բարձրակարգ անհրաժեշտ պարագաներով, ինչ հյուրանոցի մյուս սենյակները:

Հարմարություններ

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի հարմարությունները՝

  • 83 վեհաշուք հյուրանոցային սենյակներ
  • 24 ժամ գործող ընդունարան և կոնսիերժ ծառայություններ
  • 24 ժամ գործող բար
  • Սենյակների սպասարկում
  • Երեխաների «Բարի գալուստ» ծրագիր (միայն լյուքս հյուրասենյակների համար)
  • Ֆիլմերի ցուցադրություն` ըստ պահանջի (միայն լյուքս դասի սենյակներում)
  • Մահճակալի հարդարման ծառայություն (միայն լյուքս դասի սենյակներում)
  • Բացօթյա լողավազան
  • Դեպի քաղաք բացվող տեսարաններ
  • Հարմար դիրք Երևանի կենտրոնում
  • 50 անձի համար նախատեսված խորհրդատվությունների սրահ
  • Բիզնես կենտրոն
  • 90 անձի համար նախատեսված ռեստորան
  • Բացօթյա սրճարան
  • Բարձրակարգ հայկական խոհանոց՝ պատրաստված թարմ տեղական մթերքից
  • Հիանալի միջավայր հավաքներ, տարեդարձի միջոցառումներ և բիզնես ընթրիքներ կազմակերպելու համար

 

Հյուրանոցի քաղաքականությունը

Հյուրանոցում գրանցման ժամը` 15:00

Հյուրանոցից դուրս գրման` 12:00

Վճարովի ծառայություններ

  • Լվացաքատուն
  • Հարդուկ
  • Չոր լվացում
  • Մեքենայի վարձակալում
  • Մերսում
  • Խոհարարության և գորգագործության վարպետության դաս
Ժամանց

Կարծիքներ

  • This was a great stay. Very friendly staff, beautiful decor in the lobby and the rooms. And absolutely fantastic food in their restaurant. 

    Historic Yerevan Hotel

    A Traveller

  • The hotel is new. Everything is clean, spacious and nice. Even the small details are taken care of. The staff was very friendly. The breakfast was great with huge variety of food and drinks. The restaurant of the hotel serves fabulous meals for a fair price. The staff of the restaurant really treat you as their personal guest.

    Anastasia

  • We loved the Tufenkian Historic Hotel Yerevan - the location can't be beat! We had a spacious room beautiful views and wonderful service and hospitality from the staff.

    Anahita

  • Excellent first class hotel in central position. Friendly helpful staff and rooms furnished to a high standard. Very good restaurant in the hotel with high quality food.

    Martin