Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավանդական Երևան Հյուրանոց+374 60 501 030, historicyerevan@tufenkian.am

Որոնել

Շրջայց և գինիների համտես ԱրմԱս համալիրում

ԱրմԱսը վերածնում է հայկական գինեգործության հնագույն ավանդույթները՝ ստեղծելով նրբահամ գինիներ: Երբեմնի քարքարոտ 180 hա տարածքում այսօր տարածվում են ԱրմԱսի խաղողի և պտղատու այգիները:

Ճանաչողական շրջայցը ԱրմԱս գինեգործական համալիրում սկսվում է զբոսանքով` խաղողի և պտղատու այգիներում: Այցելուները ծանոթանում են տեղանքին՝ անցնելով այն ճանապարհը, որով անցնում է հայկական խաղողը՝ այգուց ﬕնչև ԱրմԱս գինու գավաթը: Հյուրերին ներկայացնում ենք հայկական գինու և կոնյակի, ինչպես նաև ԱրմԱսի ստեղծման պատմությունն ու ձեռքբերումերը: Շրջայցի ընթացքում գինու և կոնյակի գործարանում ﬔր հյուրերը ծանոթանում են ինչպես արդի տեխնոլոգիաներով, այնպես էլ տակառով հնեցման դարավոր ավանդույթներին: Շրջայցի ավարտին այցելուներին սպասվում է հյուրասիրություն ԱրմԱս բարձրակարգ գինիների համտես-սրահում, որի պատշգամբից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը: Համտեսի ընթացքում հյուրերին ծանոթացնում ենք յուրաքանչյուր գինու նկարագրությանն ու համտեսելու կանոններին:

Շրջայցի փաթեթներ - արժեքը 1 անձի համար

Այց և համտես - 12.000 ՀՀդրամ

-     Տևողությունը՝ 2-3 ժամ

-     3 բաձրակարգ գինու ընտրանի

-     Պանրի և հացի տեսականի

-     10% զեղչ 10-ից ավել մասնակիցների խմբի դեպքում

Այց և ճաշ - 15.000 ՀՀդրամ

-     Տևողությունը` 3 ժամ

-     3 բաձրակարգ գինու ընտրանի

-     Պանրի և հացի տեսականի

-     Թարմ սեզոնային աղցան, հավ` սնկով և սպիտակ սոուսով, կամ ձուկ՝ բանջարեղենով

Այց և ընթրիք - 20.000 ՀՀդրամ

-     Տևողությունը` 4 ժամ

-     4 բաձրակարգ գինու ընտրանի

-     Պանրի, հացի և կանապեների տեսականի, թարմ մրգեր և թխվածքաբլիթ

-     Թարմ սեզոնային աղցան , հավ` սնկով և սպիտակ սոուսով, կամ ձուկ` բանջարեղենով

ԱրմԱս հուշանվերների սրահում գինիների արժեքը ներկայացված է շուկայականից 30% ցածր գներով: Շրջայցի փաթեթներում ներառված գինիներից բացի՝ այցելուները կարող են համտեսել հետևյալ գինիներից յուրաքանչյուրը:

Պրեմիում գինիներ

Կանգուն սպիտակ անապակ գինի                 5.000 ՀՀ դրամ

Կարմրահյութ Ռոզե անապակ գինի              7.000 ՀՀ դրամ

Կանգուն կիսաքաղցր սպիտակ գինի            7.000 ՀՀ դրամ

Կարմրահյութ կարմիր անապակ գինի         8.000 ՀՀ դրամ

Ուլտրա- պրեմիում գինիներ

Ոսկեհատ սպիտակ անապակ գինի                 9.000 ՀՀ դրամ

Արենի կարմիր անապակ գինի                         9.000 ՀՀ դրամ

Արենի հնեցված 2012                                         12.000 ՀՀ դրամ

Ոսկեհատ հնեցված  2013                                 12.000 ՀՀ դրամ                      

 

Շրջայցի փաթեթները, գինու տեսականին և ճաշացանկը հնարավոր է փոփոխել ըստ հյուրերի ցանկության՝ նախնական պայմանավորվածությամբ:

 

Ուղևորափոխադրում

Արժեքը ներառում է երկկողմանի ուղևորափոխադրում, ինչպես նաև, մինչև 3 ժամ սպասելավարձ:

  • 10.000 ՀՀ դրամ – մինչև 4 ուղևոր
  • 15.000 ՀՀ դրամ – մինչև 7 ուղևոր
  • 25.000 ՀՀ դրամ – մինչև 12 ուղևոր
  • 40.000 ՀՀ դրամ – մինչև 20 ուղևոր
  • 50.000 ՀՀ դրամ – մինչև 30 ուղևոր

 

ԱրմԱս համալիրը գտնվում է Երևանից 40 կմ հյուսիս-արևմուտք:

Այգիներում շրջայց կատարելու համար առաջարկում ենք մինչև 20 ուղևորի համար նախատեսված փոխադրամիջոց, քանի որ ավելի մեծ մեքենաներ չեն կարող շրջել այգիներում:

Գոլդեն Գրեյպ ԱրմԱս ՍՊԸ

Նոր Եդեսիա, Արագածոտնի մարզ

Հեռ. +374 11 77 37 74

         +374 55 03 95 38

         +374 55 03 95 39

          Էլ հասցե՝ tours@armas.am

    tours.armas@gmail.com

   Վեբ կայք՝ http://www.armas.am