Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավանդական Երևան Հյուրանոց+374 60 501 030, historicyerevan@tufenkian.am

Որոնել

Փոքր հյուրասենյակ

Մոտ 22 քմ մակերեսով  Փոքր սենյակներն ունեն միջին երկտեղանի մահճակալ հարդարված “Crown Jewel Sealy Mattress”  դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Սենյակը կատարյալ է հանգստի, ընթերցանության և Ձեր ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար:

Փոքր տեսակի երկտեղանի սենյակները համալրված են միևնույն հարմարավետության պարագաներով ու տալիս են միևնույն ծառայությունների հնարավորությունը, ինչ մեր բոլոր սենյակները և շատ հարմար են Ձեր գրպանին` հանգիստը Ավանդական Երևան Հյուրանոցում անց կացնելու համար:

Ավանդական Երևան Հյուրանոցում բոլոր հյուրասենյակներն ունեն արբանյակային հեռուստատեսություն, հեռուստացույց և գրասեղան, ֆեն և անհատական կառավարվող օդորակիչ:

Լոգարանում կգտնեք յուրահատուկ ձևավորմամբ ապակեծածկ զարդապահարան, նրբաոճ ցնցուղ, բազալտե հատակ ու չժանգոտող մետաղյա ձևավորմամբ պարագաներ և խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ:

  • Միջին երկտեղանի մահճակալ
  • Ցնցուց
  • Սուրճ/թեյ պատրաստելու մեքենա
  • Ֆեն
  • Օդորակիչ
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Գանձապահարան
  • Սառնարան
360 Virtual Tour