Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր+374 94 030 883, dilijan@tufenkian.am

Որոնել

 ԶԲՈՍԱՆՔՏԵՍԱՐԺԱՆՎԱՅՐԵՐՈՎ

Haghartsin3.jpg

Նկարագրությունը: Ժամանցի այս տարբերակը ներառում է զբոսանք մարզի հայտնի տուրիստական վայրերով: Ըստ եղանակի տուրերը կազմակերպվում են դեպի Հաղարծին, Գոշավանք և/կամ Պարզ լիճ, որտեղ հյուրերը, կատարելով համապատասխան մուծում, կարող են մասնակցել լճի տնօրինության կողմից կազմակերպվող ժամանցի այլ տեսակների:

Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:

 

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆԴԱՍԸՆԹԱՑ

Cookingclass2.jpg

Նկարագրությունը: Մասնակցելով խոհարարական դասընթացներին հյուրերը հնարավորություն կունենան սովորելու` ինչպես պատրաստել հայկական ճաշատեսակներ: Մասնակիցներին կուսուցանվի, թե ինչպես պատրաստել «Հայկանուշ» ռեստորանի հայտնի ուտեստները, ինչպիսիք են «խնձորի թխվածքը», «լահմաջուն» և «բազուկի տերևով աղցանը»: Դասընթացի մասնակիցները կհամտեսեն դասի ընթացքում պատրաստված ուտեստները, ինչպես նաև ստարդարտ ճաշացանկի տեսականին: Խոհարարական դասընթացները կազմակերպվում են կեսօրից հետո ժամը 1-ից 6-ն ընկած միջակայքում` 3-ից 10 մասնակցի համար: Դասընթացը տևում է մինչև 1.5 ժամ, իսկ մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն երկու օր առաջ:

Դասընթացի ճաշացանկի մեջ են մտնում լոլիկով ու վարունգով աղցանը, Լոռի պանիրը, հացը/լավաշը, խնձորի թխվածքը, լահմաջունը, թեյը/սուրճը և ջուրը:

Ցանկացողների համար կազմակերպվում է նաև խորովածի պատրաստման դաս, որի ժամանակ սովորեցնում են ավանդական հայկական խորովածի պատրաստման գաղտնիքները: Գրանցվելով դասին և կատարելով Ձեր պատվերը խորովածի հատուկ ճաշացանկից` Դուք կսկսեք դասը հյուրանոցի բակի` հատուկ խորոված պատրաստելու համար նախատեսված հատվածում: Մեր խոհարարը Ձեզ կսովորեցնի խորոված պատրաստելու ճիշտ եղանակը և ցույց կտա, թե ինչպես կրակ անել, պատրաստել ու մատուցել խորովածը և իհարկե այն վայելել: Խորովածի պատրաստման դասի մասնակիցների առավելագույն քանակը 20 անձն է:

Պայմանները: Ստանդարտ խոհարարական դասերին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել երկու օր առաջ, իսկ խորոված պատրաստելու դասին մասնակցելու համար` երեք օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԼԵՌՆԵՐՈՒՄ

hikingtour.jpg

Նկարագրությունը: Բացահայտիր Դիլիջանի շրջակա բնաշխարհը մասնակցելով մեր կողմից լեռներում կազմակերպվող էքսկուրսիաներին, որոնց ժամանակ Ձեզ կուղեկցի մեր փորձառու գիդը: Ձեզ հնարավորություն կտրվի ընտրելու տարբեր բարդության և տևողության 10 երթուղիներից: Հյուրանոցը կտրամադրի փոխադրամիջոց` երթուղու սկիզբ հասնելու և վերջնակետից հյուրանոց վերադառնալու համար: Հավելյալ վճարով կարող եք գնել նաև ճանապարհի սնունդ:

Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:

 

Horseback Riding in Dilijan National Park

horsebacktour.jpgDescription: Adventure seekers are welcome to take part in one of our 1.5 to 6 hour horseback riding tours in the Dilijan National Park area. Tours can accommodate up to four guests. 

The 1.5 or 2 hour tour will start in Shamakhian village and will continue into the National Park’s forest and mountainous areas. 

The six-hour tour is available for more experienced riders and includes the scenery of the Dilijan Mountains, rivers, waterfalls, churches and monasteries in the area. For both options the hotel will provide transportation from the hotel to Shamakhian village and back to the hotel. 

The hotel can provide sack lunches for an additional fee. 

Conditions: Tours must be scheduled one day in advance and are dependent on weather conditions. Minimum age for participants is 16 years old.

 

ՁԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

horselesson.jpg

Նկարագրությունը: Եթե երբևէ երազել ես ձի վարել, ապա հիմա դա անելու ճիշտ պահն է: Հյուրանոցը կազմակերպում է 1-ից 2 ժամ տևողությամբ ձիավարության դասընթացներ Դսեղ գյուղում, որի ընթացքում մեր փորձառու մասնագետի օգնությամբ կյուրացնեք ձի քշելու հմտությունները: Դասից հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի մերձակայքում ձիով կարճ զբոսանք կատարել: Ձեր ընտանեկան հանգիստը լիարժեք կդառնա այս հետաքրքիր ժամանցի շնորհիվ:

Պայմանները: Դասերի համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ, իսկ դրանց կազմակերպելը կախված է եղանակային պայմաններից: Մասնակիցները պետք է լինեն առնվազն 7 տարեկան:

 

 

ԳԻՆՈՒ ԵՎ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ-ԶԲՈՍԱՆՔ

fffffffff.jpg

Նկարագրությունը: Հյուրանոցը կազմակերպում է կեսօրյա տուր դեպի Իջևանի գինու գործարան: Այն ներառում է այցելություն փոքր թանգարան և կոնյակի ու սննդի պահածոյեցման արտադրամասեր, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու շշալցման և փաթեթավորման պրոցեսներին: Կախված եղանակից Դուք հնարավորություն կունենաք տեսնելու խաղողի և այլ մրգերի զտման պրոցեսը: Տուրի վերջում կարող եք վայելել երեք տարբեր տեսակի գինիներ Գաուդա, Սուլուգունի և Չանախ պանիրների տեսականու հետ: Ինչպես նաև կարող եք գնել Ձեր հավանած գինին հենց գործարանից:

Գինու գործարան կատարած այցից հետո տուրը կշարունակվի դեպի Գոշ գյուղ, որտեղ կհամտեսեք տնական կերակուրներ` եփված ընտանեկան այգուց հավաքած բերքով: Տուրի ամբողջ ընթացքում Ձեր առջև կհառնեն շրջակա բնաշխարհի հրաշալի տեսարանները և Գոշավանքի համալիրը:

Պայմանները: Տուրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Յոթ տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների մասնակցությունն անվճար է և պարտադիր ծնողի ուղեկցությամբ:

 

Հեծանիվների վարձույթ

Mountainbiking.jpg

Նկարագրությունը: Հեծանվով զբոսանքը Դիլիջանում և մերձակայքում հիանալի միջոց է բացահայտելու քաղաքի ու շրջակայքի տեսարժան վայրերը, ինչպիսիք են հայտնի հուշարձանները, լիճը, ազգային պարկը և այլ դիտարժան վայրեր: Մեր հեծանիվները հարմար են թե° ճանապարհով և թե° լեռներում քշելու համար:  Ավելի արհեստավարժ հեծանվորդները կարող են փորձել հաղթահարել Դիլիջանի ազգային պարկում բացված հեծանվային հատուկ ուղիները: Հյուրանոցը կտրամադրի հեծանվային սաղավարտներ:

 

 

ՍԱՀՆԱԿՈՎ ՁԻԵՐՈՎ ԶԲՈՍԱՆՔ (ՍԵԶՈՆԱՅԻՆ)

sleighridetours.png

Նկարագրությունը: Միացեք մեր կազմակերպած ձմեռային անմոռանալի արկածներին Դիլիջանում: Ձիուն լծված սահնակով զբոսանքը կդառնա Ձեր անմոռանալի ձմեռային հիշողություններից: Սահնակները շատ հարմար են և հարդարված են փափուկ նստատեղերով և տաք վերմակներով: Մեր բարեհամբույր անձնակազմը կուղեկցի Ձեզ Դիլիջանի ազգային պարկի ձյունապատ շրջաններով անցնող երկուժամյա զբոսանքի ընթացքում:

Պայմանները: Սա սեզոնային ժամանցի ձև է և կախված է եղանակային պայմաններից: Մինչև երկու ժամ տևող զբոսանքին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մեկ օր առաջ: Տուրին կարող են մասնակցել մինչև հինգ անձինք:

 

ԽԱՐՈՒՅԿԻ ԵՎ ՊԻԿՆԻԿԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁՈՎ ՏՐՎՈՂ ՏԱՐԱԾՔ

Նկարագրությունը: «Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիրի» բակում տրամադրում է պիկնիկի առանձին տարածք: Հյուրերը կարող են վարձել այդ տարածքը և իրենց ընկերների կամ ընտանիքի հետ բացօթյա ժամանց վայելել: Դուք կարող եք Ձեզ հետ պիկնիկի տարածք բերել սնունդ ու խմիչք և պատրաստել Ձեր ճաշը: Հյուրանոցը կտրամադրի խորոված պատրաստելու համար անհրաժեշտ պարագաներ, ափսեներ, բաժակներ, խարույկի փայտ և բանջարեղեն, որպեսզի Ձեր ժամանցն էլ ավելի հարմարավետ լինի: 

 

ՍԵՂԱՆԻԽԱՂԵՐԵՎԹՂԹԱԽԱՂԵՐ

boardgames.jpg

Նկարագրությունը: Անցկացրեք հաճելի երեկո` խաղալով տարբեր տեսակի սեղանի խաղեր և թղթախաղեր, որոնք Ձեզ կտրամադրվեն հյուրանոցի կողմից: Կախված հյուրանոցի ծանրաբեռնվածության աստիճանից` այս խաղերը հավանական է հնարավոր լինի խաղալ հյուրաոցի ռեստորանի երրորդ հարկում:

«Հին Դիլիջան Համալիրում» կարող եք խաղալ հետևյալ խաղերը.

Նարդի, շախմատ, շաշկի, դոմինո, թղթախաղ, Ունո և «Չիթըր»

 

 

ՀԱՐՑԱԽԱՂԵՐԻ ԵՐԵԿՈ

Ցանկության դեպքում հյուրանոցը կարող է կազմակերպել հարցախաղերի (վիկտորինա) երեկո նախատեսված 6-ից մինչև 16 անձանց համար`կազմված առնվազն երեք հոգուց բաղկացած երկու խմբերից: