Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր+374 94 030 883, dilijan@tufenkian.am

Որոնել

Լյուքս համար

«Անանով» հյուրատանը կգտնեք իսկական «գիշերակաց և նախաճաշ» (bed and breakfast) ոճին համապատասխան հագիստ և համարավետ պայմաններ: Լյուքս համարներում Ձեզ կտրամադրվեն հյուրանոցի հարմարությունների ամբողջական փաթեթը մինչև չորս անձի համար, ինչը ներառում է ննջասենյակ, առանձին ընդաձակ սենյակ, հարթէկրան հեռուստացույց, ընդարձակ առանձին պատշգամբ և ժամանակակից սարքավորումներ ու պարագաներ: «Անանով» հյուրատունը հիանալի վայր է շաբաթ-կիրակին անցկացնելու և լիցքաթափվելու համար:

Մոտ 42 քմ մակերեսով Լյուքս համարների ննջասենյակները հարդարված են «Crown Jewel Sealy Mattress» դոշակով, խշխշան ու ճերմակ սավաններով և տաք ու հարմարավետ բրդյա վերմակով: Առանձին հյուրասրահում կգտնեք հարմարավետ բազմոց ու փափուկ բազկաթոռներ, որոնք կատարյալ են ժամանցի, ընթերցանության կամ էլ պարզապես պատշգամբից բացվող տեսարանը վայելելու համար:

Լոգարանում կգտնեք ցնցուղ, ֆեն, խավապատ բամբակյա սրբիչների մեծ տեսականի, բազմազան բարձրորակ շամպուններ, օճառներ և հիգիենայի պարագաներ:

«Անանով» հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները մտերմիկ ու հարմարավետ հանգստի համար: Բոլոր սենյակներն ունեն առանձին ընդարձակ պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հին Դիլիջանն ու Տավուշի անտառները: Հանգրվանելով «Անանով» հյուրատանը` հյուրերը հեշտությամբ կարող են այցելել Դիլիջանի այլ տեսարժան վայրեր ևս:

Վայելեք Ձեր երեկոները` նստելով գեղեցիկ փայտե փորագրությամբ ձևավորված պատշգամբում կամ ընկողմանելով հարմարավետ բարձերով հարդարված փափուկ մահճակալի վրա:

  • Սուրճ/թեյ պատրաստելու մեքենա
  • Հարթէկրան հեռուստացույց
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Ցնցուղ
  • Ֆեն
  • Հնաոճ կահույք
  • Առանձին պատշամբ