Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Կորպորատիվ

Կորպորատիվ առաջարկներ

Կտրվեք հոգսերից` ձեռքը պահելով գործերի զարկերակին:

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հնարավորություն է տալիս կազմակերպելու տարբեր չափի հանդիպումներ, ինպիսիք են երկու-երեք անձից բաղկացած ռազմավարական քննարկումները կամ յոթանասուն և ավելի անձանց համար անցկացվող մեկշաբաթյա դասընթացները: Ցանկանալով ստեղծել հյուրերի ստեղծագործ միտքը խթանող պայմաններ, որտեղ նրանք կարող էին և° հանգստանալ և° կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա` հյուրանոցը կառուցելիս ընտրվել է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը, միևնույն ժամանակ հոգ տանելով, որ տեղանքը առավելագույնս զերծ լինի հնարավոր պատահարների հավանականությունից:

«Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցի» խորհրդակցությունների սրահներն ու հանդիպումների սենյակները համալրված են պրեզենտացիաներ կազմակերպելու և հեռահաղորդակցվելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որոնք առանցքային են Ձեր բիզնեսի համար: Մեր սպասարկող անձնակազմը կմատուցի համապատասխան ուտեստներ և զովացուցիչ ըմպելիքներ պատրաստված մեր բարձրակարգ խոհանոցում: Մասնակիցները կզգան մեր սպասարկման բարձր մակարդակը, ինչին մարդիկ արդեն վարժվել են հանդիպել «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցում»:

Խորհրդատվության սենյակները Ձեզ կտրամադրեն ընդարձակ տարածք, որը կարող եք ծառայեցնել տարբեր նպատակների համար այդ թվում դասախոսությունների անցկացման, դասընթացների կազմակերպման և մոտիվացիոն պրեզենտացիաներ ներկայացնելու համար:  «Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների Ցանցը» հոգ կտանի Ձեր կորպորատիվ միջոցառման հետ կապված բոլոր հարցերի մասին: Սպորտային ու ժամանցային հարմարությունները կօգնեն բիզնես ճանապարհորդներին թարմանալ ու նոր օրը դիմավորել առույգ տրամադրությամբ: Հանդիպումների փոքր սրահներում ստեղծված են կարճ քննարկումների և արագ ճեպազրույցների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Խորհրդակցություն, հանդիպում կամ կորպորատիվ հավաք կազմակերպելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով` sales@tufenkian.am