Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Հյուրանոցի կանոնակարգ

Օնլայն ամրագրման ընթացակարգը

Օնլայն ամրագրում անելու համար անրաժեշտ է լրացնել օնլայն ամրագրման բոլոր դաշտերը և հաստատել ամրագրումը։ Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ամրագրման մանրամասներն ու հաստատումը։

Թուֆենկյան Ավան Մարագ Ծափաթաղ, Թուֆենկյան Ավան Ձորագետ և Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր հյուրանոցներում օնլայն ամրագրման ժամանակ գումարը վճարվում է ամրագրման պահին անկանխիկ օնլայն վճարմամբ։ Նշված ամրագրումները չփոխհատուցվող են և ամրագրման չեղարկման դեպքում գումարը չի վերադարձվում։

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցում ամրագրման ժամանակ անրաժեշտ է մուտքագրել Ձեր ակտիվ կրեդիտ քարտի տվյալները ամրագրումը հաստատելու համար։ Ամրագրման պահին սակայն ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ ՁԵՐ ԿՐԵԴԻՏ ՔԱՐՏԻՑ։ Ամրագրման գումարը վճարվում է հյուրանոցում դուրսգրման պահին։ Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բանկային քարտի տվյալները երբևէ չեն օգտագործվելու որևէ նպատակով բացառությամբ ամրագրման անվճար չեղարկման ժամկետի խախտման կամ չներկայանալու դեպքերից։

Օնլայն ամրագրման չեղարկման կարգը՝ Ավանդական Երևան Հյուրանոցում

  1. Եթե ամրագրումը չեղարկվում է ժամանման ամսաթվից առնվազն 2 օր առաջ, որևէ ՏՈՒՅԺ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ։
  2. Եթե օնլայն ամրագրումը չեղարկվում է ժամանման օրվանից մինչև 2 օր առաջ, ապա առաջին գիշերվա ողջ գումարը գանձվում է Ձեր բանկային քարտից։

Ամրագրումը չեղարկելու համար պարզապես անցե՛ք էլ․նամակում նշված չեղարկման հղումով։

Ամրագրման այլ տարբերակներ

Ամրագրման համար կարող եք նաև զանգահարել մեզ կամ գրել էլ․նամակ և սենյակների հասանելիության դեպքում ամրագրումը կհաստատվի 48 ժամվա ընթացքում։

Օֆլայն ամրագրումների չեղարկման կարգը (չի վերաբերում տուրիստական ընկերություններին)

Հաստատված անհատական ամրագրումները՝ մինչև 5 սենյակ/գիշեր կարող են անվճար չեղարկվել ժամանման օրվանից առնվազն 5 օր առաջ։ Անվճար չեղարկման ժամկետից ուշ չեղարկման կամ չժամանման դեպքում գանձվում է առաջին գիշերվա ողջ գումարը։

Հաստատված խմբային ամրագրումները՝ 5-10 սենյակ/գիշեր կարող են անվճար չեղարկվել ժամանման օրվանից առնվազն 15 օր առաջ։ Չժամանման կամ անվճար չեղարկման ժամկետի խախտման դեպքում գանձվում է տույժ ամրագրման ողջ գումարի 50%-ի չափով։

Հաստատված խմբային ամրագրումները, որոնք գերազանցում են 10 սենյակ/գիշերը, ինչպես նաև ամբողջ հյուրանոցի ամրագրումները կարող են անվճար չեղարկվել ժամանման օրվանից առնվազն 30 օր առաջ։ Չժամանման կամ անվճար չեղարկման ժամկետի խախտման դեպքում գանձվում է տույժ ամրագրման ողջ արժեքի 50%-ի չափով։ 

Կենդանիներ

Թուֆենկյան ավանդական հյուրանոցներում կենդանիների մուտքը չի թույլատրվում։

 

Ժամանում/Դուրսգրում

Ժամանում՝ 15:00

Դուրսգրում՝ 12:00

 

Հետադարձ կապ

Թուֆենկյան հյուրանոցների, ամրագրումների և այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ կամ գրել էլ․նամակ հետևյալ կոնտակտներով։

+374 10 520 911, +374 10 520 912

info@tufenkian.am

Հարսանիքների և կորպորատիվ համագործակցության համար՝ sales@tufenkian.am

Ավանդական Երևան Հյուրանոց

+374 60 501 030

historicyerevan@tufenkian.am

Ավան Ձորագետ Հյուրանոց

+374 60 741 010

dzoraget@tufenkian.am

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց

+374 93 947 891

tsapatagh@tufenkian.am

Հին Դիլիջան Համալիր

+374 94 030 883

dilijan@tufenkian.am