Հյուրանոցներ Առաջարկներ Կարծիքներ
Book now

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց+374 93 947 888, tsapatagh@tufenkian.am

Որոնել

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց

Կատարյալ անդորր, հանգստավետություն և լիցքաթափում…

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կառուցված է Ծափաթաղ գյուղի գեղատեսիլ համայնապատկերին: Վերջինս Սևանա լճի ափին գտնվող փոքրիկ գյուղ է, որտեղ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ և գտնվում է երևանից 126 կմ հյուսիս-արևելք: Հյուրանոցն ունի 34 սենյակ այդ թվում նաև ընդարձակ և շքեղ դյուպլեքսներ և լյուքս համարներ:

Ծափաթաղի ջերմ կլիման ստեղծում է հանգստի համար անհրաժեշտ հիանալի պայմաններ և հյուրերը հնարավորություն ունեն իրենց հագիստը վայելելու աշխարհի ամենաբաձրադիր լճերից մեկի ափին: Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն առաջարկում է ժամանցի լայն հնարավորություններ, ինպիսիք են բիլիարդը, բացօթյա լողավազանը, տաք լոգարանն ու սաունան և սեղանի թենիսը: Հյուրանոցն իր հաճելի հյուրասրահով իդեալական վայր է հանգիստն անցկացնելու համար այստեղ հյուրերը կարող են վայելել զվարճանքի համար նախատեսված տարբեր հարմարությունները, ընկողմանել նստելու համար նախատեսված տարածքում, լիցքաթափվել բացօթյա լողավազանին կից հանգստի տարածքում կամ էլ անցկացնել երեկոն Հայաստանի ամենաաստղաշատ երկնքի տակ:

Հյուրանոցի ռեստորանը մասնագիտացած է Սևանա լճի թարմ ձկներով պատրաստված ճաշատեսակների պատրաստման մեջ: Բացօթյա բակի ճաշասրահից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանաի լիճն ու շրջակա բնաշխարհը:

Եթե Ձեզ անհրաժեշտ է հարմարավետ վայր հանգիստն անցկացնելու համար, ապա   Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցը կատարյալ ընտրություն է:

Հյուրանոցը գործում է սեզոնային հաճախականությամբ և բաց է Մայիսի 1-ից մինչև Հոկտեմբերի 1-ը:

Սենյակներ

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոցն ունի 34 սենյակ, 18 հյուրասենյակ, 14 դուպլեքս և 2 նախագահական հյուրասենյակներ: Ձեղնահարկի հարմարավետ ննջասենյակները առանձանալու համար կատարյալ վայր են: Սենյակները կահավորված են փոքր սեղաններով և գրասեղաններով պատրաստված երկաթից ու բազալտից: Սենյակներն ունեն ընկուզենու փայտից պատրաստված պահարաններ, զգեստապահարան-սենյակներ, երկաթիաձույլ և ձեռքով պատրաստված հագուստի կախիչներ: Միջին  երկտեղանի մահճակալները հարդարված են «Sealy Crown Jewel» դոշակներով, իսկ գլխամասերի ձևավորումն արված է երկաթով: Հատակին գցված են Թուֆենկյանի հայտնի ձեռագործ գորգերը: Ընդարձակ լոգասենյակները սալիկապատված են տեղական կանաչ քարով:

  • Դյուպլեքս

    Այս երկհարկանի սենյակները գտնվում են հյուրանոցի առաջին հարկում: Ունենալով ուղիղ մուտք դեպի հյուրանոցի լողավազանն ու բարը` այս համարները հիանալի են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստանալ ցանկացողների համար: Առանձին պատշգամբից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճն ու Ծափաթաղ գյուղը:

    սկսած 38,000 AMD

    Դիտել

  • Մեծ սենյակ

    Վայելեք Ձեր հանգիստ քունը ընդարձակ միջին երկտեղանի մահճակալի մեջ` ծածկված ջերմ բրդյա վերմակով: Սենյակում լրացուցիչ հարմարավետության համար կա բացվող բազմոց և երրորդ հյուրը, անհրաժեշտության դեպքում, առանց դժվարության նույնպես շատ լավ կտեղավորվի:

    սկսած 38,000 AMD

    Դիտել

  • Փոքր սենյակ

    Մեր Փոքր սենյակներն առաջին հարկում են, ունեն միջին երկտեղանի մահճակալներ և գեղեցիկ տեսարան, որ բացվում է դեպի Սևանա լիճն ու Ծափաթաղ գյուղը: Փոքր սենյակները չափերով պակաս ընդարձակ են, սակայն ապահովում են նույնպիսի բարձրորակ հանգստի պայմաններ, ինչպես հյուրանոցի բոլոր հյուրասենյակները:

    սկսած 18,000 AMD

    Դիտել

  • Լյուքս համար

    Լյուքս համարները համարվում են մեր ամենաընդարձակ սենյակները և իդեալական են ինչպես ընտանեկան, այնպես էլ միայնակ հանգստի համար: Ձեր առանձին պատշգամբից հնարավորություն կունենաք հիանալու Սևանա լճի և շրջակայքի գեղատեսիլ տեսարաններով ու հատկապես զմայլվելու արևամուտի ապշեցուցիչ հմայքով:

    սկսած 52,000 AMD

    Դիտել

Հարմարություններ

Ավան Մարագ Ծափաթաղ Հյուրանոց հյուրանոցն առաջարկում է հետևյալ հարմարությունները.

  • Նրբաճաշակ 34 սենյակներից բաղկացած հանգստյան գոտի (նախատեսված մինչև 90 հյուրի համար), որը ներառում է 14 դյուպլեքս և 2 նախագահական համարներ
  • Առանձին պատշգամբներ, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի Սևանա լիճը
  • Գտնվում է Սևանա լճի ամենատաք ափին
  • Բացօթյա լողավազան, ափամերձ տաղավարներ, տաք լոգարան, սեղանի թենիս և բիլիարդ
  •  «Զանազան» ռեստորանը հարակից բացօթյա բակով նախատեսված 120 հյուրի համար, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը:
  • Բացառիկ որակի հայկական խոհանոց պատրաստված տեղական թարմ մթերքով ու բաղադրատոմսերով:
  • Հիանալի վայր ընկերական հավաքներ, հարսանեկան միջոցառումներ ու կնունքներ, բիզնես ընթրիքներ կազմակերպելու կամ պարզապես լիցքաթափվելու համար:
Ժամանց

Կարծիքներ

  • Avan Marak Tsapatagh is an excellent place to spend vacations with family. Food is tasty, ecologically clean and one can choose from large assortment. 

    anna_berchonts

  • We've come here a few times over the past few years. It is about 2 hours from Yerevan, on the non commercialized side of Lake Sevan. It is a very comfortable boutique hotel, with a fairly high end restaurant located half a kilometer away from the hotel. It is worth sitting on the patio of the restaurant and watching the sunset over lake Sevan.

    ZS1

  • To my mind it is a perfect hotel for a calm rest. The Hotel is located in a far village. So you are entering to the atmosphere of calmness and nature beauty. There is a very friendly and professional personel. The kitchen is very tasty as well (I strongly recommend to taste Sevans crawfish - they are awesome!!!).

    PlutoSZ